Բաժիններ՝

Երիտասարդ աղջիկը գողություն է արել հիվանդասենյակից

Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը  10:00-ից  10:30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Ավստրիական» մանկական հիվանդանոցի  հիվանդասենյակներից մեկում, որտեղ ինքը խնամում է իր անչափահաս երեխային, իր պայուսակից գողացել են 25.000 դրամ և 3 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 65.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988թ. ծնված Լուսինե Հ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս