
ԱՄՆ-ը կատարելագործել է իր հակաբունկերային ռումբերը

Business Isider-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing ավիաշինական կոնցեռնը կատարելագործել է բազմատոննանոց հակաբունկերային ռումբերը՝ մեծացնելով դրանց խոցելիության աստիճանը: Նոր ռումբի կատարելագործման վրա ծախսվել է 82 միլիոն դոլար:
Պենտագոնի փորձարկումների ու գնահատականների բաժնի պետ Մայքլ Գիլմորը հայտարարել է, որ իրենք փորձարկել են 5 ռումբ, որոնց Ուայթ-Սենդզ զորավարժաանում նետել են B-2 Spirit ռմբակոծչից: Ներկայումս միայն այդ ինքնաթիռներն են կարողանում կրել այդ ինքնաթիռները: Ռումբի երկարությունը կազմում է մոտ 6 մետր, իսկ քաշը՝ 13.6 տոննա:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հակաբունկերային ռումբերով համալրվել են 2011 թվականի նոյեմբերին: Դրանից քիչ անց Պենտագոնը հայտարարեց, որ իրենց ռումբերի հզորությունը բավական չէ Իրանի ստորգետնյա օբյեկտների խոցման համար:
Հիշեցնենք, որ Իրանն իր հերթին ստեղծել է «խելացի բետոն»՝ իր ստորգետնյա օբյեկտների պաշտպանության համար: