Ադրբեջանի առաջին հեռուստահաղորդակցային արբանյակն ուղեծիր կարձակվի փետրվարի սկզբներին
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է ադրբեջանական առաջին հեռուստահաղորդակցային արբանյակի արտադրությունը: Պլանավորված է այն ուղեծիր դուրս բերել փետրվարի առաջին տասնօրյակին:
Արբանյակի քաշը կազմում է 3.2 տոննա: Այս մասին կառավարության երեկվա ամփոիչ նիստում հայտարարեկ է Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:
Վերջինիս խոսքերով՝ արբանյակի ռեսուրսների 20 տոկոսն օգտագործվելու է պետական կարիքների ապահովման համար, իսկ մնացյալ 80 տոկոսը՝ համաշխարհային շուկայի կարիքների համար: Պայմանական պայմանագրեր են ստորագրվել արբանյակի ռեսուրսների 40 տոկոսի վաճառքի շուրջ:
Պլանավորված է, որ 2015 թվականին ադրբեջանական արբանյակը դուրս կգա ցածր մակերևույթ և կդիտարկի Երկրի մակերևույթը: Ադրբեջանի երկրորդ հեռուստահաղորդակցային արբանյակն ուղեծիր կարձակվի 2016 թվականին:
Հիշեցնենք, որ սրանից առա Հայաստանի և Սփյուռքի մի շարք շրջանակներ մտավախություն էին հայտնել, որ Ադրբեջանը կարող է կապի սեփական արբանյակն օգտագործել նաև հետախուզական նպատակներով և դրանով իսկ առավելություն ձեռք բերել: