Բաժիններ՝

«Բելլաջիո-2»` ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ. մամուլ

«Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 31-ի գիշերը արտառոց միջադեպ է տեղի ունեցել Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի մասնակցությամբ,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում,- Նոր Արեշի բնակիչ, թաղային հեղինակություն համարվող մի խումբ տղաներ փորձել են «հաշիվ մաքրել» պատգամավորի հետ ինչ-որ հարցի կապակցությամբ։ Արդյունքում քաշքշուկ է սկսվել։ Իրավիճակը հարթելու համար՝ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանն իրեն ամրակցված ատրճանակից օդ է կրակել։ Բարեբախտաբար, վիրավորներ չկան։ Չկա նաև իրավապահներին տրված հաղորդում և պաշտոնական տեղեկություն։ Ասել է թե՝ «Բելլաջիո-2»։ «ժողովուրդը» փորձեց կատարվածի մասին մեկնաբանություններ ստանալ Արտակ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չգտնվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս