Բաժիններ՝

Քննարկվում է զորակոչային տարիքը բարձրացնելու հարցը

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ երկրի Պաշտպանության նախարարությունում և այլ պետական հաստատություններում քննարկվում է զորակոչային տարիքը բարձրացնելու հարցը: Ներկայիս 18 տարեկանի փոխարեն, քննարկվում է զորակոչային տարիքը 19 կամ 20 տարեկան դարձնելու հնարավորությունը:

Այս առաջարկը հիմնավորվում է նրանով, որ 18 տարեկան նորակոչիկների մեծ մասն անփորձ են, ֆիզիկապես և հոգեբանորեն անպատրաստ զինվորական ծառայության համար:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակում տեղի ունեցած զինվորների սպանությունները բուռն դժգոհություն են առաջացրել հասարակության շրջանում, և նման քննարկումներ կազմակերպելով՝ փորձ է արվում ցույց տալ, որ այդ սպանությունների պատճառը զինվորների տարիքն  ու անփորձությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031