Շարմազանովի պատասխանը Քոչարյանին. Անկախ նրանից՝ ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի խոսքերին, մասնավորապես նշել է, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ, պաշտոնաթող նախագահ կամ Հայաստանի քաղաքացի ինքն է որոշում առաջադրվել-չառաջադրվել՝ իր թիմի հետ խորհրդակցելով։

«Բայց ես չեմ ուզում դրա վրա ծանրանալ։ Պարզապես ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել իմ այն միտքը, որ ասել եմ ամիսներ առաջ․ անկախ նրանից, ով կառաջադրվեր, պայքարը գնալու էր երկրորդ տեղի համար: Հանրապետականը և գործող նախագահը աշխատել են այս տարիների ընթացքում շատ ազնիվ, շատ արդար, շատ թափանցիկ և ամենակարևորը՝ գնացել են երկխոսության ու համերաշխության ճանապարհով»,- մեկնաբանել է ՀՀԿ խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031