Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայում կանանց վերստին արգելվել է հեծանիվ քշելը

Daily NK պորտալի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայում կանանց վերստին արգելվել է հեծանիվ քշելը: Այդպիսի արգելք երկրում գործել է նաև նախկինում, սակայն այն վերացվել էր 2012 թվականի ամռանը: Այժմ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սկսել են առավել խիստ ձևով պատժել հեծանվորդուհիներին:

Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ այդ արգելքը դրել են 1996 թվականին: Դա պայմանավորվել է նրանով, որ հեծանիվ քշելը «չի հանդիսանում» կանացի զբաղմունք և չի համապատասխանում սոցիալիստական հասարակությունում կնոջ կերպարին:

Եթե նախկինում հեծանիվ քշելու համար կանանց տուգանում էին մոտ 38 դոլարով, ապա այժմ նրանցից խլում են տվյալ տրանսպորտային միջոցը: Կանանց ու աղջիկներին անգամ արգելվել է հեծանիվով երթևեկել որպես ուղևոր (երբ ասենք հեծանիվ վարողը տղամարդ է):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս