Բիձինա Իվանիշվիլին չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր առաջիկա հայաստանյան այցը

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի մեկնաբանել արտգործնախարար Մայա Փանջիկիձեի սկանդալային հայտարարությունը, որն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին: Իվանիշվիլին միայն հայտարարել է, որ հայրենիք վերադառնալուց հետո այդ կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես կգա հենց ինքը՝ Փանջիկիձեն:

Միևնույն ժամանակ վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Իվանիշվիլին Փանջիկիձեի հայտարարության պատճառով չի պատրաստվում չեղյալ հայտարարել իր հայաստանյան այցը, որը պետք է տեղի ունենա հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ վրացական նույն աղբյուրը հայտնել էր, թե Փանջիկիձեն Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031