
Թուրքիայի կառավարությունը մտահոգ է Փարիզում սպանված PKK-ականների հուղարկավորության ժամանակ հնարավոր սադրանքներից

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը կառավարության նիստի ավարտից հետո երեկ լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Փարիզում սպանված երեք PKK-ականների (որոնցից մեկը PKK-ի հիմնադիրներից է) դիակները բերվել են Թուրքիա:
Արընչը զգուշացրել է, որ նրանց հուղարկավորությունը չպետք է վերածվի սադրանքների. «Անհրաժեշտ է, որ նրանց հուղարկավորության գործընթացը չվերաճի սադրանքների: Դրա հետ կապված՝ Ներքին գործերի նախարարությունը և համապատասխան կառույցներն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նրանք, ովքեր ցանկանում են հուղարկավորությունը վերածել գովազդային ակցիայի, հանդիսանում են դիմակայություն ստեղծել ձգտող խմբավորումներ: Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել տվյալ մտադրությունների դեմ պայքարին: Հակառակ դեպքում գործին միջամտելու են անվտանգության ուժերը»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 10-ին Փարիզում հրազենային զենքի օգնությամբ սպանվել էիբ PKK-ի ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը, Լեյլա Սոյլեմեզը և Սաքինե Ջանսըզը: Վերջինս հանդիսանում էր PKK-ի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև համարվում էր Գերմանիայում PKK-ի պատասխանատուն:
Դրանից հետո Թուրքիայի կառավարությունը դտապարտել էր այդ սպանությունները, որոնք վտանգի տակ էին դրել PKK-ի խնդրի լուծման վերաբերյալ նրա հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ տարվող բանակցությունները: