Բաժիններ՝

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին»

Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին»: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Մրցույթն անցկացվելու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է մրցույթ` «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար:

Նշենք, որ մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.

• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:
• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:
• Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:
• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:
• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:

Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով.

• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:
• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:
• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս