ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն փարիզյան հանդիպումից հետո

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորն անդրադարձ է կատարել Ղարաբաղյան բանակցային գործընթացին.

«Հունվարի վերջին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո մենք շուտով կշարունակենք մեր կանոնավոր այցերը տարածաշրջան՝ փարիզյան հանդիպումից հետո հակամարտության կարգավորումը քննարկելու համար: Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպման ձևաչափին, ապա հնարավոր է՝ որ դա լինի համանախագահների մասնակցությամբ արտգործնախարարների հանդիպում, սակայն այդ հարցը պետք է որոշեն իրենք՝ արտգործնախարարները»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու են հունվարի 28-ին, Փարիզում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031