Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցությունը պահանջում է Փանջիկիձեի հրաժարականը՝ կապված Ղարաբաղի վերաբերյալ նրա սկանդալային հայտարարության հետ

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները պահանջել են, որ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ներկայանա խորհրդարան՝ կապված Լիտվայում նրա արած հայտարարության հետ:

 

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները մտադիր են պահանջել Փանջիկիձեի հրաժարականը: Մասնավորապես, պատգամավորների խոսքերով Փանջիկիձեն Լիտվայում սկանդալային հայտարարություն է արել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ ընդգծելով, որ այդ հակամարտությունը «հնարավոր է լուծել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

 

Խորհրդարանական փոքրամասնությունը կարծում է, որ Փանջիկիձեն պետք է պատասխան տա իր այդ խոսքերի համար. «Մենք Բիձինա Իվանիշվիլիից պահանջում ենք շուտափույթ կերպ արտգործնախարարի պաշտոնից հեռացնել Մայա Փանջիկիձեին: Արտգործնախարարն իրազեկ չէ, և նրա գործունությունը կործանիչ ազդեցություն է ունենում Վրաստանի իմիջի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031