Բաժիններ՝

Ժամանակակից Հնդկաստանի բնակիչներն Ավստրալիա են ներթափանցել մոտ 4200 տարի առաջ. գիտնականներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպացի ծագումնաբանները հետազոտել են ավստրալացի աբորիգենների գեները և պարզել են, որ ժամանակին նրանք խաչասերվել են ժամանակակից Հնդկաստանի բնակիչների հետ: Այս մասին նշված է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հոդվածում:

Հոդվածում ասվում է, որ ժամանակակից Հնդկաստանի բնակիչներն Ավստրալիայի տարածք են ներթափանցել մոտ 4200 տարի առաջ: Ավստրալական աբորիգենները եղել են հարավային մայրցամաքի միակ բնակիչները մինչև 18-րդ դարի կեսերին եվրոպացիների կողմից Ավստրալիայի հայտնագործումն ու գաղութացումը:

Համարվում է, որ աբորիգենները Աֆրիկան լքել են մոտ 75.000 տարի առաջ և Ավստրալիա են ներթափանցել 50.000 տարի առաջ: Սրանից առաջ էլ նշվում էր, թե աբորիգենները Աֆրիկան լքել են մոտ 72.000-100.000 տարի առաջ և Հարավային ու Հարավ-արևելյան Ասիայի միջոցով Ավստրալիա են ներթափանցել 36.000 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031