
Վրաստանի համար առաջնահերթը արևմտյան կառույցներին ինտեգրվելն է. Մայա Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, սակայն Թբիլիսիի համար առաջնահերթը շարունակում է մնալ եվրաատլանտյան ինտեգրացիան: Այս մասին Ռիգայում իր լատիշ գործընկեր Էդգար Ռինկևիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«Մենք փորձում ենք բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն մենք որևէ դաշինքի ու միության մեջ չենք մտնելու՝ բացառությամբ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի: Վրաստանի նոր կառավարությունը հետևում է ժողովրդի կամքին, ինչի համար էլ երկիրը շարունակում է արևմտյան կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը:
Մեզ հայտնի են Արևմուտքի մտավախությունները՝ կապված Վրաստանում մարդու իրավունքների պահպանման ու օրենքի գերակայության հետ: Սակայն պետք չէ բեմականացնել իրավիճակը և պետք է սպասել վրացական նախկին իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչների գործունեության հետաքննության արդյունքներին»: