Բաժիններ՝

«Ազգը» կալանել են. մամուլ

«Ամանորյա տոներից հետո «Ազգ» օրաթերթը դադարել է լույս ընծայվել։ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը երեկ «ժամանակին» ասաց, որ հարկային մարմինների հայցով դատարանը կալանք է դրել թերթի հաշիվների վրա՝ կուտակված պարտքերի պատճառով։ Ավետիքյանը հերքեց այն լուրերը, թե «Ազգը» փակվել է՝ ասելով. «Սխալ են այդ տեղեկությունները, չգիտեմ՝ որտեղից են։ Թերթը լույս չի տեսնում, որովհետև հարկային մարմինների հետ որոշ հարցեր ունենք պարզելու։ Հիմա մենք հստակեցնում ենք պարտքի չափը, որը կվճարվի, և թերթը կշարունակի լույս տեսնել։ Հավանաբար այս ուրբաթ կամ ամենաուշը երեքշաբթի թերթը լույս կտեսնի»։

Հայտնի է, որ թերթի գլխավոր բաժնետերը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է ու նրա եղբայրը։ Ավետիքյանից հետաքրքրվեցինք՝ Աբրահամյանը համաձայնե՞լ է վճարել գումարները։ «Ես էլ եմ բաժնետեր։ Բաժնետերերը խորհրդի նիստ են արել և որոշել են վճարել», – ի պատասխան ասաց «Ազգի» խմբագիրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս