Բաժիններ՝

Ջորջ Բուշ-ավագը դուրս է գրվել Հյուսթոնի հիվանդանոցից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ, 88-ամյա Ջորջ Բուշ-ավագը դուրս է գրվել Հյուսթոնի հիվանդանոցից, ուր անցկացրել է գրեթե 2 ամիս: 2012 թվականի նոյեմբերի 23-ին նախկին նախագահը հոսպիտալացվել էր բրոնխիտի պատճառով:

Ջորջ Բուշ-ավագի մամլո քարտուղար Ջիմ Մակգրատը հայտարարել է, որ Բուշը հիվանդանոցից դուրս է գրվել երկուշաբթի: Նախկինում բժիշկները քանիցս հայտարարել էին նախկին նախագահին դուրս գրելու հնարավորության մասին, սակայն ամեն անգամ որոշվել էր նրան թողնել բժիշկների վերահսկողության ներքո՝ ելնելով նրա առողջական ծանր վիճակից:

Ներկայումս Ջորջ Բուշ-ավագը կարողանում է տեղաշարժվել միայն հաշմանդամի սալյակով:

Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ-ավագը հանդիսացել է ԱՄՆ 41-րդ նախագահը (1989-1993), իսկ նրա որդի՝ Ջորջ Բուշ-կրտսերը՝ ԱՄՆ 43-րդ նախագահը (2001-2009):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031