Բաժիններ՝

Եգիպտոսում վթարի է ենթարկվել նորակոչիկներին տեղափոխող գնացքը. կան զոհեր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանում վթարի է ենթարկվել ուղևորատար գնացքը: Նորակոչիկներին Վերին Եգիպտոսից Կահիրե տեղափոխող այդ գնացքը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ռելսերից և շրջվել:

Միջադեպը գրանցվել է գիշերը, Գիզայի մերձակայքում: Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 107 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ վերջին շրջանում Եգիպտոսում ուղևորատար գնացքների վթարները կրում են կանոնավոր բնույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031