
Բաշար Ասադը որոշել է առաջադրվել 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում

BBC-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է ընդհանուր հիմքերի վրա մասնակցել 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ֆեյսալ Մեկդադը:
Վերջինիս խոսքերով՝ Բաշար Ասադը ցանկանում է կարևոր դեր խաղալ իշխանության փոխանցման յուրաքանչյուր ակտում: Մեկդադը վստահ է, որ նախագահի պլանն արտացոլում է հրադադարի շուրջ երկխոսություն վարելու սիրիացիների ցանկությունը: Սիրիական ընդդիմության առաջնորդներն արդեն իսկ մերժել են պլանը՝ այն որակելով որպես «դեմագոգիա»: