
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը կղեկավարի Օբամայի շտաբի աշխատակիցը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել:
Նա տոներից առաջ զանգահարել է ԱՄՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լևոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան և ղեկավարել իր նախընտրական շտաբը:
Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զարմիկներից է: Նա մի քանի օր ժամանակ է խնդրել՝ պատասխանելու առաջարկին և, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, համաձայնել է. այս շաբաթ ժամանելու է Հայաստան: «Ժառանգությունն» առայժմ չի հայտնում շտաբի պետի անունը»: