Բաժիններ՝

Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ընդգրկված քաղաքական-հասարակական շրջանակներում հայտնի դեմքերի էջերր վևրստին սկսել են վերահսկվել «ուժեղացված ռեժիմով»։ Բանն այն է, որ Բաղրամյան 26-ում որոշում է կայացվել, որ Ֆեյսբուքը բավականին իևֆորմատիվ է և շատերի տրամադրություններին կարելի է ծանոթանալ հենց ֆեյսբուքյան ստատուսներից ու ֆորումներից, րստ այդմ` պետք է «մոնիտորինգի» տակ պահել Ֆեյսբուքր։

Ի դեպ՝ որոշվել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք ոեժիմի համար «անցանկալիների» ցուցակում են, բայց բավականին ակտիվ են Ֆեյսբաքում, պետք է այս նախընտրական ժամանական հատվածում «բոյկոտի» մեխանիզմ կիրաոել։ Այսինքն՝ նախագահականի «անձնակազմից» որոշ աշխատակիցների, որոնց վրա դրված է նաև «like» անելու կոնկրետ չափաբաժին, զգուշացվել է աոհասարակ չլայքել այն մարդկանց ստատուսները, որոնք երբեմն-երբեմն, ըստ իրենց, ոչ կոռեկտ ձևակերպումներով են նկարագրում իրողությունները։ Նախագահականի՝ Ֆեյսբուքի թիմին զգուշացվել է ուշադիր լինել և արգելված թեմաներով ֆորումներին չմասնակցել, այլապես կարող են թանկ վճարել՝ կորցնելով նախագահականի աշխատակցի աշխատատեղը։

Ավելացնենք նաև, որ Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել Ֆեյսբուքը։ Մեր տեղեկություններով՝ նրա համար շաբաթը մեկ անգամ «Ֆեյսբուքի տեսություն» է արվում, որի ժամանակ նրան ներկայացնում են, թե ով ինչպես է տրամադրված իր անձի և այս կամ այն քաղաքական իրողությունների նկատմամբ»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս