Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ միայնակ կբարձրանա բեմ. մամուլ

«ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է հունվարի 22-ին Սյունիքի մարզից։ «ժողովուրդի» տեղեկություններով` նա որոշել է քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս միայնակ բեմ բարձրանալ։ Անցյալ ընտրությունների նման քարոզարշավներին մեծ շքախմբով չի մեկնելու։

Ինչո՞ւ է Սարգսյանը որոշել միայնակ մասնակցել քարոզարշավին. «ժողովուրդի» այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մենք քարոզարշավի ընթացքում կօգտվենք այն մոդելից կամ այն մարտավարական թռուցիկներից, որոնք մշտապես արդյունավետ են եղել։ Իսկ քարոզարշավի մարտավարական այլ մանրամասներին թույլ տվեք ձեզ չծանոթացնել։ Կարող եմ ասել, որ քարոզարշավը կլինի շատ հետաքրքիր, շատ ամբողջական, իսկ կիզակետում կլինի հանրապետության նախագահը»։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի փեսա Սիքայել Սինասյանին պատկանող «Մեդիա պրինտ» տպարանում արդեն տպագրվել են Ս. Սարգսյանի քարոզչական պաստառները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս