ՀՀ բանկային համակարգը փլուզվո՞ւմ է. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից։ Ըստ այդ տեղեկությունների մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դաոնալ։
Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը։ Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի՝ նախկինում տրված վարկերը, և ներկայումս՝ գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը։ Այսինքն, վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար։
ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն, նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում՝ ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել։ Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի։
Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար, սակայն այդ հույսերը կարծես, չեն արդարանում։ Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ-ում գործող թվով 4 բանկերի մոտ արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել»։