Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի փեսան հորդորում է աշխատել Սերժ Սարգսյանի օգտին. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը շաբաթ օրը` հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան նրանց հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար։

Նիստին ներկա գտնվողներն անգամ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանություն ՀՀԿ առաջնորդի։ Հանդիպմանը մասնակցել են նաև Աբովյանի ՀՀԿ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի օգնական Գեղամ Հայրապետյանը, Նոր Գյուղ համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանը։

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել նշված անձանցից։ Գ. Թադևոսյանը հաստատեց, որ Գուլոյանի մոտ նիստ է եղել` նվիրված նախագահական ընտրություններին։ «ժողովուրդի» հարցին, թե կոնկրետ ինչ է հանձնարարվել իրեն, Թադևոսյանը հրաժարվեց պատասխանել։ Իսկ Կոտայքի մարզպետի օգնականն ասաց, թե նման նիստ չի եղել։ Քաղաքապետի հեռախոսն էլ անջատված էր»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031