
«Արզնի» հանքային ջրերի գործարանը մի քանի օր է չի աշխատում. մամուլ

«Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների՝«Արզնի» հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում։ Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է «Արզնու» և «Պապա Կառլո» լիմոնադի գործարանի կաթսայատունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
««Արզնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, և հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն»։
Իսկ գործարանի չաշխատելու մասով ասաց, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով։ Բացի այդ, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առևտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք»։