 
                        Սոմալիի զինյալները հրապարակել են սպանված հատուկջոկատայինի լուսանկարը (լուսանկար)
 
                                    Սոմալիի «Ալ Շաբաբ» շարժման իսլամիստները հունվարի 14-ին իրենց միկրոբլոգում հրապարակել են սպանված ֆրանսիացի զինվորի, նրա անձնական իրերի և զենքերի լուսանկարը։
Զինյալների տվյալներով, սպանվածը հատուկ նշանակության միավորման հրամանատարն էր։ Նրա խումբը պետք է գերությունից ազատեր ֆրանսիացի հետախույզ Դենի Ալեքսին, սակայն ձախողել է առաքելությունը։ Հատուջոկատայինը, որի անունը չի նշվում, գերի է վերցվել վիրավորված վիճակում, սակայն մի քանի ժամ անց մահացել է «Ալ Շաբաբի» հոսպիտալում։
Հատուկ գործողության ընթացքում ֆրանսիացիները սպանել էին 17 զինյալների՝ տալով երկու զոհ։

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        