Բաժիններ՝

Դեմի Մուրը փոխել է սիրեկանին

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը նոր սիրավեպ է սկսել 31-ամյա Հարրի Մոթոնի հետ, ով ռեստորանների սեփականատեր է և հայտնի է աստղային գեղեցկուհիների հետ ունեցած սիրային կապերով: Մոթոնին է պատկանում հայտնի «Pink Taco» ռեստորանը, իսկ բարձրաշխարհիկ հանրությանը նա հայտնի է՝ որպես Լինդսի Լոհանի նախկին փեսացու: Մինչ այդ երիտասարդ գործարարը կարճատև սիրավեպ է ունեցել Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Մոթոնի հետ Դեմի Մուրի սիրավեպի մասին տեղեկատվությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը երկու ամիս առաջ 50-ամյա դերասանուհին սկսել էր հանդիպել 26-ամյա Վիտո Շնեյբելի հետ, ով հայտնի գեղանկարիչ Ջուլիան Շնեյբելի որդին է և զբաղվում է արվեստի գործերի բիզնեսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031