Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողներ վիճաբանել են ուտելիքի համար

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է N զորամասի պայմանագրային զինծառայողներ Սամվել Օչինյանի և շարքային Գարիկ Մխիթարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի Ս. Օչինյանը վիճաբանել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Գարիկ Մխիթարյանի հետ՝ իրեն ուտելիք չտրամադրելու հարցի շուրջ, իսկ Գարիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենից ուտելիք պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է Սամվել Օչինյանի հետ: Փոխադարձ քաշքշուկի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածել են միմյանց, ինչի հետևանքով պատճառել են իրար թեթև մարմնական վնասվածք:

Սամվել Օչինյանը և Գարիկ Մխիթարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031