Բաժիններ՝

Հասցրել էր դանակի 22 հարված և գցել լիճը

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մ.Խ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ, նա 22.12.2011թ. Երևանի Գլինկայի 33 հասցեում գտնվող նախկին սուր վարակիչ հիվանդանոցի մոտ` ավտոմեքենայի մեջ, շահադիտական դրդումներով դանակի շուրջ 22 հարվածներ հասցնելով Գ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ ապօրինի սպանել է վերջինիս, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ավտոմեքենան Գ.Կ.-ի. հետ հանդերձ հրել, գցել է Աղի ջուր կոչվող լճակը:

Կատարած արարքի համար Մ.Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 8–րդ կետով:

Գործով իրեղեն ապացույց է ճանաչվել`Գ.Կ.-ի հագուստը:

Դատարանը վճռել է Մ. Խ.-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 8–րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով:

Մ.Խ.-ի նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ և պատժի սկիզբը հաշվվել 2011թվականի դեկտեմբերի 26–ից:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս