Բաժիններ՝

Սաակաշվիլին վստահ է, որ Իլյա 2-րդը խոչընդոտելու է ռուսական ուղեծիր Վրաստան վերադառնալու փորձերին

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ վստահություն է հայտնել, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը խոչընդոտելու է ռուսական ուղեծիր Վրաստան վերադառնալու փորձերին.

 

«Ես վստահ եմ, որ Վրաց պատրիարքն արժանի պատասխան կտա և կխոչընդոտի Ռուսաստանի ուղեծիր Վրաստանի վերադարձման ամեն տիպի փորձերին: Մեզ ոչ ոք չի կարող կտրել Եվրոպական տնից: 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Վրաց եկեղեցին ակտիվորեն ներառվել էր այդ ժամանակվա բոլոր այժեմական խնդիրներում:

 

Ես լավ եմ հիշում, թե որքան մասշտաբային էր եկեղեցու դերը 2008 թվականի օկուպացման ժամանակ: Այդ բարդ ժամանակաշրջանում եկեղեցուն ակտիվորեն ներառվել էր ինչպես սոցիալական, այնպես էլ բոլոր այժմեական հարցերում»:

 

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է երկրի արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու փորձի մեջ՝ ընդգծելով, որ Իվանիշվիլին Վրաստանն Արևմուտքից թեքում է դեպի Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031