Բաժիններ՝

ԱԷՄԳ-ի պատվիրակությունն Իրան է ժամանելու չորեքշաբթի

Իրանական İRİNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունն Իրան է ժամանելու չորեքշաբթի: Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

 

Վերջինիս խոսքերովէ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը գլխավորելու է այդ կազմակերպության փոխտնօրեն Գերման Նակերտսը: Մեհմանպարաստը հավելել է, որ մոտ ապագայում Թեհրան է ժամանելու նաև Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի գլխավորած պատվիրակությունը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ իրենք լավատեսորեն տրամադրված չեն ԱԷՄԳ-ի պատվիրակության առաջիկա իրանական այցի կապակցությամբ: Նա թերահավատորեն էր մոտեցել նրան, թե Իրանն ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ կտա մուտք գործել «Փարչին» օբյեկտ, ուր որոշակի տվյալներով՝ Իրանն իրականացրել է միջուկային փորձարկումներ:

 

Ի դեպ, Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, Թեհրանում: Այն ժամանակ ԱԷՄԳ-ը հայտարարել էր բանակցային գործընթացում ձեռք բերված աջակցության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս