Բաժիններ՝

Սիրիայի տարածքից արձակված արկը պայթել է Թուրքիայի տարածքում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից արձակված արկը պայթել է Թուրքիայի Քիլիս նահանգում: Միջադեպը գրանցվել է գիշերը:

Սիրիայի տարածքից արձակված արկն ընկել է Քիլիսում գտնվող, սիրիացի փախստականների համար կառուցված տնակային քաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղավորված է 12.000 մարդ: Ոչ ոք չի տուժել:

Անկարան պաշտոնապես դեռ չի հաստատել այս տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները զգալիորեն սրվեցին այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվեց Թուրքիայի Աքչաքալեի շրջանը:

Ավելի ուշ թուրքական «Յուրթ» թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրե են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:

Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս