
Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարին:
Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումը տեղի էր ունեվել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին, որ իրենց հանդիպումներն անցկացվելու են ամսական 2-3 անգամ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2012 թվականի նոյեմբերի 1-ին: