
Նախագահի աթոռի համար կպայքարի ութ թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ և գրանցել ՀՀ նախագահի ութ թեկնածուների: Այս մասին 168.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
ՀՀ նախագահ գրանցված թեկնածուներն են՝ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «ՌադիոՀայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագա ,Սերժ Սարգսյան,«Ժառանգոթյուն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, անկուսակցական Վարդան Սեդրակյանը:
Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ-ն այսրօվա նիստում քննարկել է նաև նախագահի թեկնածու առաջադրված, քաղաքացիներ Տարոն Աբրահամյանի ինքնաբացարկի մասին դիմումը և Ռոբրետ Սիմոնյանի դիմումը, որով վիճարկում էր ԿԸՀ կայացրած որոշումը: Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ-ն նիստ հրավիրելու է նաև հունվարի 15-ին: