
2012 թվականին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա է ներկրել Իսրայելից

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով սեփական ռազմական աղբյուրները, հայտնում է 2012 թվականին Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք և ռազմական տեխնիկա է ներկրել Իսրայելից: Խոսքը գնում է գնդացիրների, հրացանների, կապի միջոցների, հրթիռների ու անօդաչու համակարգերի մասին:
Նախորդ տարի Իսրայելից գնված հրաձգային զենքերի թվում եղել են ատրճանակ-գնդացիրներ, TAR-21 Tavor հարձակողական հրացաններ, Negev տիպի ձեռքի նռնակներ, դիպուկահար հրացաններ, տարբեր տրամաչափի հրետանային համակարգեր, հրամանատարական-վերահսկիչ համակարգեր:
Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը 2012 թվականին իսրայելական Aeronautics ընկերության հետ մեկտեղ սկսել է Heron և Hermes-900 անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ադրբեջանն ու Իսրայելը պայմանագիր էին ստորագրել, որով Իսրայելը պետք է 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառեր Ադրբեջանին: