
Մեր նպատակը 3-րդ հորիզոնականը զբաղեցնելն է. Մոնտոլիվո

«Միլանի» կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն խոսել է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի մասին։
«Այո, մենք հետ ենք մնում առաջատարներից, սակայն առջևում դեռ բավականին շատ խաղեր կան, որպեսզի իրավիճակը շտկենք։ Մեր նպատակը 3-րդ հորիզոնական զբաղեցնել է։ Եվ մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հասնենք մեր նպատակի իրականացմանը», – իտալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ 20 տուրերից հետո «Միլանը» 3-րդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին» 9 միավորով զիջում է։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը