Բաժիններ՝

Սաակաշվիլին որոշել է հեռանալ մայրաքաղաքից

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է լքել Թբիլիսին և իր աշխատանքները շարունակել Սամեգրելո շրջանում ընկած Զուգդիդիի նստավայրից:

 

Վրացական «Ռեզոնանսի» թերթի տվյալներով՝ այս մասին Սամեգրելո շրջանի իշխանական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է անձամբ Սաակաշվիլին: Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկատվությունը:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Սաակաշվիլիին մեղադրել էր միանգամից 7 նստավայր ունենալու մեջ, որոնց պահպանումն ու կոմունալ ծախսերը շատ թանկ հաճույք են Վրաստանի պես երկրի համար, ուր կան բազմաթիվ աղքատ մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031