ՀԱԿ-ը պետք է ազատենք լակոտներից. Պետրոս Մակեյան

«ՀԱԿ-ը պետք է ազատենք էդ անդաստիարակ լակոտներից»,-«Ա1+»-ին ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀԱԿ-ից իր հեռացումը պահանջողներին։ Ըստ պարոն Մակեյանի «ՀԱԿ-ը ստեղծվել է ոչ թե էդ անդաստիարակ լակոտների կողմից, այլ՝ պայքարողների»։ ՀԱԿ անդամը «Ֆեյսբուք» չի մտնում, սակայն իր հրաժարականը պահանջողների «մեսիջներն» ստացել է։ Այսօր պարոն Մակեյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ քաղխորհրդի քննարկմանն է ներկայացրել ՀԱԿ-ի առողջացման մասին աշխատանքային փաստաթուղթ, որի բովանդակությունն առայժմ հրապարակել չեն կարող։

«Փաստաթուղթը կհրապարակենք քաղխորհրդի քննարկման ժամանակ»,-ասաց Պետրոս Մակեյանը։ Ինքն առայժմ չի կարող ասել՝ Տեր-Պետրոսյանը պե՞տք է հրաժարվի ՀԱԿ-ի առաջնորդի պաշտոնից, «Իր որոշելու խնդիրն է»։ Պարոն Մակեյանը չգիտի նաեւ՝ կմասնակցի՞ Տեր-Պետրոսյանը աշխատանքային փաստաթղթի քննարկումներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031