Բաժիններ՝

Սաակաշվիլին Իվանիշվիլիին մեղադրել է երկիրն Արևմուտքից դեպի Ռուսաստան թեքելու փորձի մեջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է երկրի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձ ձեռնարկելու մեջ՝ ընդգծելով, որ նա Վրաստանն Արևմուտքից թեքում է դեպի Ռուսաստան.

 

«Վարչապետը կողմնորշված է ոչ թե դեպի Արևմտյան արժեքներ, այլ՝ Ռուսաստան, որի լրտեսներին ու գործակալներին նա ազատ է արձակում բանտերից: Խորհրդարանի նախաձեռնած համաներումն ուղղված է Վրաստանում ռուսական ազդեցության ուժեղացմանը»:

 

Հիշեցնենք, որ թեև Սաակաշվիլին վետո էր դրել համաներման օրինագծի վրա, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» դաշինքը կարողացավ հաղթահարել նրա դրած վետոն, ինչն աննախադեպ էր Վրաստանի պատմության մեջ:

 

Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հաստատել է այդ օրինագիծը, որով պետք է ազատության մեջ հայտնվի 3000 մարդ, այդ թվում նաև 200 քաղբանտարկյալ: Դժբախտաբար, ազատ արձակվողների ցանկից բացակայում է ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս