Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ստեղծվել է նոր սերնդի գերձայնային անօդաչու թռչող սարք

Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ստեղծվել է նոր սերնդի գերձայնային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Taranis անվանմամբ այդ նորագույն ԱԹՍ-ը համարվում է ռադարների համար անտեսանելի: Ակնկալվում է, որ այդ ԱԹՍ-ն բրիտանական ռազմաօդային ուժերը կհասցնի նոր մակարդակի:

 

Պլանավորված է, որ BAE Systems-ի արտադրած Taranis ԱԹՍ-ը փորձարկվելու է այս տարվա գարնանը, Ավստրալիայում: Այս ԱԹՍ-ի տեխնիկական կատարելագործությունն օպերատորին թույլ է տալիս դրա աշխատանքին միջամտել միայն այն ժամանակ, երբ ԱԹՍ-ն հարցնում է թիրախը տեսնելուց հետո հարձակում իրականացնելու մասին: Մնացած հարցերում չի պահանջվում օպերատորի վերահսկողություն:

 

Այս ԱԹՍ-ն նախատեսված է միջմայրցամաքային թռիչքներ իրականացնելու համար և անվանվել է կելտական Տիրանիս որոտի աստծու պատվին: Այն կշռում է գրեթե 3 տոննա, երկարությունը կազմում է 11 մետր, թևերի բացվածքը՝ 10 մետր: ԱԹՍ-ի ինքնարժեքը կազմել է ավելի քան 200 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031