Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը չի հաստատել նախագահի կողմից նշանակված նախարարին

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը չի հաստատել Ալի Նիկզադի թեկնածությունը, որին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշանակել է Տեղեկատվական ու հեռուստահաղորդակցային տեխնոլոգիաների նախարար:

 

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հուսեին Մուզաֆարը: Վերջինիս խոսքերով՝ Տեղեկատվական ու հեռուստահաղորդակցային տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում Ալի Նիկզադի նշանակումը հակասում է երկրի օրենքներին: Մուզաֆարը նամակով դիմել է Մահմուդ Ահմադինեժադին՝ խնդրելով այդ պաշտոնում նշանակել մեկ ուրիշի:

 

Ներկայումս Նիկզադը հանդիսանում է Իրանի ճանապարհների նախարար: Իրանական օրենքներով՝ մեկ մարդը չի կարող միաժամանակ կատարել երկու նախարարների պարտականություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031