Ինձ շատ հանգիստ եմ զգում, քանի որ գիտեմ թիմի իրական ուժը. Վիլանովա
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Մալագայի» հանդեպ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է մրցաշրջանի առաջին կեսի արդյունքները։ Վիլանովայի կարծիքով, երկրորդ կեսում իր թիմին ավելի բարդ փորձություններ են սպասվում։
«Գոհ ենք թիմի ցուցադրած արդյունքից։ Ինձ շատ հանգիստ եմ զգում, քանի որ գիտեմ թիմի իրական ուժը։ «Բարսայի» ցանկացած ֆուտբոլիստ կարող է խաղադաշտ դուրս գալ և բեկել խաղի ելքը։
Իհարկե, նման արդյունք ցուցադրել 2-րդ շրջանում բարդ կլինի։ Կարծում եմ, որ դա անբնական կլինի։ Բացի այդ կվերսկսի Չեմպիոնների լիգան։ Արտագնա խաղ պիտի ունենանք «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետ»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը