Թուրքիայի քրդերը չեն պահանջում անկախություն
Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում են չինովնիկների ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջև բանակցությունները, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում:
Նախորդ շաբաթ Օջալանի հետ հանդիպել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի տեղակալը: Բանակցություններում խոսք է գնացել քուրդ մարտիկների զինաթափման և քրդերի կողմից ինքնավարության պահանջների մասին: Օջալանը հստակ արտահայտվել է, որ իրենք չունեն անկախության վերաբերյալ որևէ պահանջ:
Թուրքիայից քուրդ մարտիկների համալիր դուրս բերման համար մշակվում է «ճանապարհային քարտեզ»: Այս բանակցությունները հանդիսանում են 2010 թվականին Օսլոյում մեկնարկած և 2011 թվականին ընդհատված բանակցությունների շարունակությունը: Բանակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, ինչ Օջալանը վերջերս միջնորդեց թուրքական բանտերում հարյուրավոր քուրդ բանտարկյալների կողմից կազմակերպված տևական հացադուլին վերջ դնելու համար: