Բաժիններ՝

Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարը մեկնում է ԱՄՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հունվարի 14-16-ին մեկնում է ԱՄՆ: Սինիրլիօղլուի ամերիկյան այցը կայանում է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսի հրավերի հիման վրա:

 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերությունների հարցը և տարածաշրջանային փոփոխությունները: Նշվում է, որ Սինիրլիօղլուի այդ այցը կդառնա երկու երկրների միջև կանոնավոր կերպ տարվող քաղաքական խորհրդակցությունների շարունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031