Բաժիններ՝

Իրանն Իսրայելին լրտեսում է Սիրիայում տեղակայած երկու կայանների միջոցով

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Իրանը Սիրիայում տեղակայել է երկու կայան, որոնք իրականացնում են Իսրայելին գաղտնալսելու և էլեկտրոնային տեղեկատվություն հավաքելու աշխատանքներ: Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանության նախարարության պատրաստած հատուկ զեկույցում:

 

Դրանում ասվում է, որ այդ կայաններից մեկը տեղադրված է Սիրիայի հյուսիսային հատվածում, իսկ մյուսը՝ Գոլանի բարձունքների սիրիական հատվածում: Այդ կայանները 2006 թվականին տեղադրել է Իսլամական հեղափոխության պահակազորը, ինչին աջակցել է սիրիական վարչակարգը:

 

Այդ կայանները սպասարկում են իրանցի մասնագետները, որոնք տեղեկատվություն են հավաքում լիբանյական «Հըզբոլլահ» կազմակերպության համար: Իրանը պլանավորել է ավելացնել Սիրիայի տարածքում այդպիսի կայանների քանակը: Դա մասնավորապես վերաբերում է Սիրիայի հյուսիսային հատվածին, այդ թվում նաև՝ Սիրիայի միջերկրածովյան հատվածին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031