Բաժիններ՝

Չինաստանն ավելացրել է ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ինքնաթիռների դեմ ուղղված իր թռիչքները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Սանկեյ» թերթը, հայտնում է, որ Չինաստանն ավելացրել է Արևելա-չինական ծովում ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ինքնաթիռների դեմ ուղղված իր թռիչքները: Այս մասին հայտնել են կառավարական աղբյուրները:

 

«Ցզյան 7» և առավել ժամանակակից «Ցզյան 10» կործանիչները հունվարի 10-ին հետապնդել են ամերիկյան մի ինքնաթիռի: Միջադեպը գրանցվել է Չինաստանի ու Ճապոնիայի միջև այսպես կոչված բաժանարար գոտում, որը չի ճանաչում Չինաստանը:

 

Նույն հունվարի 10-ին չինական J-7 և J-10 տիպի միանգամից 10 կործանիչներ մուտք են գործել Ճապոնիայի օդային տարածքին հարող գոտի, ուր մուտք գործող ինքնաթիռը պետք է նախապես ճապոնական իշխանություններին իրազեկեր այդ մասին՝ համաձայն դրանում ճապոնական կողմի ներդրած կարգի: Եթե դա տեղի չի ունենում, ապա օդ են բարձրացվում ճապոնական ինքնաթիռները:

 

Մյուս կողմից էլ դա չեզոք գոտի է, ինչի համար էլ օտար ինքնաթիռները պարտավոր չեն իրազեկել այնտեղ իրենց մուտք գործելու մասին: Նույն օրը Արևելա-չինական ծովում են հայտնվել Ճապոնիայի ռազմաօդային ուժերին պատկանող երկու F-15 կործանիչներ և ճապոնական մեկ հետախուզական ինքնաթիռ: Նրանց թռիչքին հետևել է չինական հետախուզական ինքնաթիռը: Հունվարի 11-ին նման միջադեպեր են գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս