Բաժիններ՝

Մադոննան ժամանակին իմ վարորդն էր. Լարի Գագոսյան (լուսանկարներ)

Interview պարբերականին տված հարցազրույցի ժամանակ արվեստագետ Լարի Գագոսյանը հայտարարել է, որ Մադոննան ժամանակին հանդիսացել է իր վարորդը:

Նա հիշեցրել է այն ժամանակները, երբ իր գործընկեր Ժան Միշել Բասքուաթը գալիս է ապրելու իր մոտ` Լոս Անջելեսում, և իր հետ բերում է զուգընկերուհուն.

«Վերջինիս անունը Մադոննա էր, և նա պատրաստվում էր դառնալ անվանի անձնավորություն: Մադոննան մի քանի ամիս մնաց մեզ մոտ, և մենք բոլորս դարձանք մի մեծ և երջանիկ ընտանիք: Մի շրջան ես կորցրի իմ վարորդական իրավունքը, և Մադոննան ժամանակավորապես դարձավ մեր վարորդը: Նա տանում էր մեզ ամենուր: Նա կատակներ չէր անում, նույնիսկ այդ ժամանակ կարելի էր տեսնել կարգապահություն, կենտրոնացում և ձգտում:

Ամեն առավոտ նա գնում էր վազելու, զբաղվում էր յոգայով, կապի մեջ էր իր ծանոթների հետ: Նա լուրջ մարդու տպավորություն էր թողնում: Չէի ասի, թե մենք այլևս ընկերներ ենք, բայց երբ հանդիպում եմ նրան, հիշում ենք այս գեղեցիկ պատմությունը»:

3 1 2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս