Բաժիններ՝

Մանչեսթեր Սիթին վերջին անգամ մրցակցի հարկի տակ Արսենալին հաղթել էր 1975 թվականին

Այսօր Լոնդոնի «Էմիթեյթս» մարզադաշտում կայացած «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթիի» հանդիպման ժամանակ հյուրերը վստահ հաղթանակ տարան (0։2)։

Հանդիպման 9-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Լորան Կոսյելնին։ Այնուամենայնիվ, Էդին Ջեկոն չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Նախ հանդիպման 21-րդ րոպեին հաշիվը բացեց Ջեյմս Միլները, իսկ 10 րոպե անց Ջեկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

Երկրորդ խաղակեսում դաշտից հեռացվեց նաև «քաղաքաբնակների» պաշտպան Վենսան Կոմպանին։

«Մանչեսթեր Սիթին» 1975 թվականից ի վեր առաջին անգամ կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել «Արսենալին»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031