
Աշխարհի ամենաթանկ ձուկը` 1.7 մլն դոլար (լուսանկարներ)

Աշխարհի ամենաթանկ ձուկը` 222 կգ քաշով երկնագույն թունան, օրերս կայացած աճուրդում գնել է Տոկիոյի Sushi Zanmai ռեստորանային ցանցի սեփականատեր Կիոշի Կիմուրան` դրա դիմաց վճարելով 1.7 մլիլիոն դոլար:
Աճորդից անմիջապես հետո ձուկը տեղափոխվել է ճապոնացի գործարարին պատկանող, սակայն Չինաստանում գտնվող Sushi Zanmai Chain-ի գլխամասային գրասնենյակ:
Նշենք, որ այս երկնագույն թունան գերազանցել է 2012 թվականին արձանագրված ռեկորդը. նախորդ տարի կայացած աճուրդներից մեկում 281 կգ-անոց թունան վաճառվել էր 736 հազար դոլարով: Դեռևս հայտնի չէ, թե որքան են արժենալու աշխարհի ամենաթանկ ձկից պատրաստված կերակրատեսակները. այդ մասին Կիմուրան դեռևս լռում: