Լուսանին ազատելու տեսանյութը «պայթեցրել» է You Tube-ը (տեսանյութ)

You Tube վիդեոհոսթինգում տարեսկզբին տեղադրվել է «Լուսանի ազատումը» խորագրով տեսանյութը: Դրանում պատկերված է, թե ինչպես է երիտասարդ անվախ մարդը, տեսնելով որսորդների դրած թակարդն ընկած լուսանին, նետվում նրան փրկելու: Սակայն լուսանն աչքի չի ընկել երախտագիտությամբ և փրկարարական աշխատանքների ժամանակ շարունակ ջանացել է կծել իր փրկչի ձեռքը:

Վերջիվերջո երիտասարդին հաջողվել է երկճյուղ փայտի օգնությամբ լուսանին սեղմել գետնին և ոտքի օգնությամբ նրան հանել թակարդից: Դրանից հետո լուսանը փորձել է հարձակվել երիտասարդի և նրա ընկերոջ վրա, որոնք ստիպված են եղել թաքնվել ավտոմեքենայի մեջ:

Միջադեպը գրանցվել է Կանադայի անտառներից մեկում: 4 րոպեանոց տեսանյութը You Tube-ում տեղադրվել է այս տարվա հունվարի 2-ին և արդեն իսկ ունի ավելի քան 5 միլիոն դիտում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031