
Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում զինվորական համազգեստով մի երիտասարդ է իրենց մոտ բերվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 04:00-ի սահմաններում Կապանի Սպանդարյան փողոցում` Դավիթ Բեկ թաղամասի թիվ 10 շենքի հարևանությամբ, «Ռենո Լուտեքսիա» մակնիշի 34 OD 180 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտու մայթեզրի էլեկտրասյանը:
Նշվում է, որ տվյալ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Արշակունյանց 50/1 շենքի բնակիչ Լիլիթ Կարապետյանի անվամբ: Ըստ տեղեկությունների` վիրավորը Լևոն Ալեքսանյանն է, ով զինծառայող է: